copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:57 06-09-2024

Ադրբեջանը բանակցություններ է վարում ԵՄ-ին գազի նոր մատակարարումների շուրջ

Ադրբեջանը բանակցություններ է վարում բնական գազի արտահանումն ընդլայնելու առնվազն երեք նոր եվրոպական երկրներ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է Bloomberg-ը։

Իտալիայում կայացած ֆորումի ժամանակ Ալիևն ասել է, որ Ադրբեջանն արդեն գազ է մատակարարում եվրոպական ութ երկրներ և տարածաշրջանի հետ պայմանավորվածություն ունի մինչև 2027 թվականը կրկնապատկելու արտահանումը։

«Մենք պարզապես ցանկանում ենք աջակցել այդ երկրներին (Եվրոպայում) և Ուկրաինային, մենք որոշակի լավատեսություն ունենք»,- ասել է նա՝ չնշելով երկրների անունները։

Ալիևը նաև հաստատել է, որ Մոսկվան և Կիևը դիմել են իրեն՝ առաջարկելով դյուրացնել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի տարանցումը դեկտեմբերին՝ տրանզիտի պայմանագրի ավարտից հետո։