Ներքին 40 րոպե առաջ - 09:00 17-11-2026

«Վիվասել»-պետություն մեղրամիսը հարթ չի ընթանում

Թեև վերջերս լիովին անհայտ պատճառներով «Վիվա Արմենիա» ՓԲԸ֊ն իր բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրել էր պետությանը, դա ըստ ամենայնի նրան հնարավորություն չի տվել աշխատելու իր պատկերացումներով կամ օրենքների սեփական մեկնաբանությամբ։

Դրա ապացույցներից է այն, որ «Վիվա Արմենիա» ՓԲԸ֊ն դիմում֊բողոք է ներկայացրել համապատասխան հանձնաժողովին՝ ընդդեմ ՊԵԿ մաքսային մարմնի կողմից կայացրած վարչական ակտերից մեկի՝ այն համարելով «թերի և ոչ պատշաճ հիմնավորված»։

Սակայն Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան հանձնաժողովը, քննելով «Վիվա Արմենիա» ՓԲԸ֊ի բողոքը, այն համարել է անհիմն և կայացրել մերժման որոշում։

Ամենից շատ դիտված