Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 20:19 27-03-2026

Միայն մենք, օվկիանոսը և հավերժությունը. Անիտա Ավետիսյանի ռոմանտիկ մեղրամիսը

Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ամուսնությունից հետո առաջին անգամ երկրպագուների հետ կիսվել է իր մեղրամսի տպավորություններով՝ ինստագրամյան էջում հրապարակելով ջերմ ու ռոմանտիկ լուսանկարներ և տեսանյութեր։

Կադրերից պարզ է դառնում, որ նորապսակ զույգն իր հանգիստն անցկացնում է օվկիանոսի ափին՝ վայելելով յուրաքանչյուր պահը։

Լուսանկարներն ուղեկցվում են հուզիչ գրառմամբ. «Just us, the ocean, and forever» (Միայն մենք, օվկիանոսը և հավերժությունը), ինչն էլ ավելի է ընդգծում դերասանուհու երջանկությունն ու ներդաշնակությունը նոր կարգավիճակում։

Հիշեցնենք, որ Անիտա Ավետիսյանի և նրա ընտրյալի հարսանեկան արարողությունը տեղի էր ունեցել ընդամենը օրեր առաջ, ինչից հետո զույգը մեկնել է վայելելու իրենց սիրով և ջերմությամբ լի ամուսնական հանգիստը։