Արտաքին 4 տարի առաջ - 15:27 26-06-2021

Հակամարմինների ինչպիսի մակարդակի դեպքում կարելի է պատվաստվել. ԱՀԿ

Կորոնավիրուսի դեմ պատվաստվել կարելի է հակամարմինների ցանկացած մակարդակի դեպքում: Այս մասին հայտնել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը, գրում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, գոյություն ունի այնպիսի համոզմունք, թե մարդու հակամարմինների առկայության դեպքում պատվաստանյութերը վնասակար են:

«Դա բացարձակապես ճիշտ չէ: Անկախ հակամարմինների տիտրերի մակարդակից՝ կարելի է անվտանգ պատվաստվել»,- ասել է Վույնովիչը: