Արտաքին 5 տարի առաջ - 19:58 14-06-2021

Պուտինը խոսել է այն մասին, թե ինչ կլինի Ռուսաստանի հետ իր՝ նախագահի պաշտոնը թողնելուց հետո

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան NBC հեռուստաալիքին ասել է, որ Ռուսաստանում ոչինչ չի փլուզվի, երբ փոխվի պետության ղեկավարը: Հարցազրույցի ամբողջական տեքստը հրապարակված է Կրեմլի կայքում:

Ըստ նրա՝ ներկայիս իրավիճակը զգալիորեն տարբերվում է 2000 թվականից, երբ երկիրը գտնվում էր իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելու եզրին, իսկ աղքատության շեմից ցածր գտնվող քաղաքացիների թիվը աղետալի շատ էր:

«Բայց հիմա իրավիճակն այլ է: Հիմա շատ խնդիրներ կան, բայց իրավիճակը բոլորովին այլ է: Մի օր հաստատ մի մարդ կգա իմ տեղը: Եվ ինչու՞ պետք է փլուզվի այս ամենը, կամ ի՞նչը: ․․․․Այլ բան է, որ տարբեր հայացքներ ունեցող մարդիկ կարող են հայտնվել քաղաքական ասպարեզում», - ասել է նա:

Պուտինը հավելել է, որ ինքը որպես հետնորդ տեսնում է Ռուսաստանին նվիրված, կառուցողական հայացքներ ունեցող մի մարդու, որը պատրաստ է «հայրենիքի զոհասեղանը դնել ոչ միայն տարիներ, այլև իր ամբողջ կյանքը»: Միևնույն ժամանակ, պետության ղեկավարը նշել է, որ նախագահի թեկնածուն կարող է քննադատաբար վերաբերվել իր գործունեության ոլորտներին կամ անձամբ իրեն:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել