Արտաքին 5 տարի առաջ - 20:57 08-06-2021

Հայտնի են դարձել Boeing MH17-ի կործանման ականատեսների վկայությունները

Նիդերլանդներում ինքնաթիռի կործանման դատավարության ժամանակ առաջին անգամ հայտարարվել է այն մարդկանց վկայությունների մասին, որոնք տեսել են «Բոիկ» զենիթահրթիռային համակարգի գործարկումը դեպի մալայզիական Boeing MH17: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ վկաներին հարցաքննել են համատեղ քննչական խմբի ներկայացուցիչները և դատավորը: Ութ մարդ հաստատել է, որ տեսել կամ լսել է հրթիռի արձակումը Սնեժնոյե գյուղի մոտակայքում, որը գտնվում է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վերահսկողության տակ: Երեք վկաներ հայտարարել են, որ իրենք գտնվել են հրթիռի արձակման տարածքում:

Ականատեսներից մեկը պատմել է, որ ինքնաթիռի կործանումից առաջ ինքը գտնվել է Պվոմայսկոյե գյուղի մոտակայքում գտնվող անցակետում և երկնքից սուլոց ու «պայթյունի ձայն» է լսել: Ականատեսի հեռախոսային բիլինգի տվյալները հաստատում են այն խոսքերը, որ նա իրոք գտնվել է անցակետում:

Երկուշաբթի՝ հունիսի 7-ին, Նիդերլանդները սկսել են ինքնաթիռի կործանման վերաբերյալ լսումները:

Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող մալայզիական «Բոինգը» վթարի էր ենթարկվել 2014-ին Դոնեցկի մերձակայքում: Ինքնաթիռում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվել էին: Կիևը կործանման մեջ մեղադրել էր միլիցիային, այնինչ նրանք հայտնել էին, որ միջոցներ չունեն նման բարձրության վրա ինքնաթիռ խփելու համար: Միասնական քննչական խումբը, առանց Ռուսաստանի Դաշնության մասնակցության, հետաքննում է կործանման հանգամանքները: Հետաքննությունը պնդում է, որ ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի զինված ուժերին պատկանող «Բուկ» զենիթահրթիռային համակարգից:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:56 Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը