Սպորտ 5 տարի առաջ - 17:41 27-05-2021

Օլիմպիական խաղերը չեղարկելու ստորագրահավաքին արդեն միացել է ավելի քան 400 հազար մարդ

Ինչպես հայտնի է, Ճապոնիայի շատ բնակիչներ դեմ են օլիմպիական խաղերի անցկացմանը: Հայտնի է նաև, որ այդ երկրի հասարակական-քաղաքական գործիչ Քենդզի Ուցունոմիան մայիսի 5-ին նախաձեռնել է ստորագրահավաք: Խաղերը չեղարկելուն արդեն համաձայն է ավելի քան 400,000 մարդ:

Խնդրագիրն ուղղված է Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախին, պարալիմպիկ կոմիտեի ղեկավար Էնդրյու Փարսոնսին, օլիմպիական հարցերի նախարար Թամայո Մարուքավային, Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոյին և Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեին:

Միջնորդագրում ասվում է, որ նշած կազմակերպություններն ամեն կերպ ցանկանում են, որ տեղի ունենա մարզահանդեսը, մինչդեռ ոչ միայն Տոկիոյում, այլև Ճապոնիայի այլ տարածաշրջաններում ու ընդհանրապես աշխարհում համաճարակը դեռ չի դադարում:

Ներկայումս Ճապոնիայի շատ վարչատարածքներ կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով գտնվում են արտակարգ ռեժիմի պայմաններում: Լուրջ դժվարություններ կան բժշկական հաստատությունների աշխատանքների կազմակերպման հարցում:

Կորոնավիրուսի տարածումն արդեն երկրում հանգեցրել է կենսամակարդակի կտրուկ անկման և հասարակության առավել խոցելի հատվածների աղքատացման:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է