copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 15:52 27-05-2021

Մեսսին իր կարիերայի ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել

Լիոնել Մեսսին համաձայնել է երկարաձգել պայմանագիրը Բարսելոնայի հետ: Այս մասին հայտնում է El Confidencial-ը:

Աղբյուրի համաձայն՝ կողմերը համաձայնության են եկել նոր պայմանագրի վերաբերյալ, որը կգործի մինչև 2023 թ.:

Ակնկալվում է, որ մոտակա ժամանակահատվածում Բարսելոնան պաշտոնապես կհայտարարի Մեսսիի հետ համագործակցությունը երկարաձգելու մասին:

Այս մրցաշրջանում Մեսսին Լա Լիգայում անցկացրել է 35 հանդիպում և խփել 30 գոլ: