Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ:
Թվում է՝ սա հերթական, սովորական նշանակումն է. կոմիտեի նախագահը ըստ օրենքի ԿԳՄՍ նախարարին է ներկայացրել տեղակալի թեկնածությունը, նախարարն էլ հաստատել է այն:
Սակայն այստեղ մի նրբություն կա՝ կոմիտեն նախագահ չունի: Այս ամիս կոմիտեի նախկին նախագահ Սարգիս Հայոցյանը սեփական դիմումի համաձայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից:
Փաստացի՝ այս նշանակումն արվել է օրենքի խախտմամբ, քանի որ ըստ օրենքի՝ առանց նախագահի կոմիտեն չի կարող նախագահի տեղակալ ունենալ: