Ներքին 5 տարի առաջ - 17:52 26-05-2021

Դեմարկացիա ու դելիմիտացիա տեղի ունենալ չի կարող առանց ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման. Ավինյան

Քանի դեռ Ադրբեջանը դուրս չի բերել իր զինված ուժերը Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածներից, սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի բանակցային պրոցես տեղի ունենալ չի կարող։ Այս մասին այսօր ԱԺ–ում, պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ նախապես որոշված էր երկու երկրների սահմանի համար ժամանակավոր հիմք ընդունել խորհրդային սահմանները և նոր դիրքերը տեղադրվում էին այդ սկզբունքով։ Բայց Ադրբեջանն առաջինը խախտեց այս գործընթացը։

«Ադրբեջանի հետագա գործողություններն ակնհայտորեն հենց այդ պրոցեսը խաթարեցին, և միանշանակ այլ տրամաբանություն փորձեցին տեղադրել, որը, կարծում եմ, ուղղակի ընդունելի չի կարող լինել մեզ համար և չի լինելու։ Եվ քանի դեռ մենք Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածներում ադրբեջանական զորամիավորումների ամբողջական դուրսբերում չունենանք, ես չեմ կարծում, որ խելամիտ է բանակցային ավելի հանգիստ ու տրամաբանական գործընթացներ իրականացնելը»,– ասաց Ավինյանը։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի