Արտաքին 5 տարի առաջ - 13:24 21-05-2021

Միջազգային կազմակերպություններն արձանագրում են ներքին տեղահանվածների թվի աճ

Ամբողջ աշխարհում ներքին տեղահանված անձանց թիվը հասել է նոր հակառեկորդի : Կոնֆլիկտներ պատճառով մարդիկ փախստական են դառնում նաև սեփական երկրում ՝ փախչելով պատերազմներից, բռնություններից, բախումներից կամ բնական աղետներից:

Ժնևի ներքին տեղահանվածների մշտադիտարկման կենտրոնը իր նոր տարեկան զեկույցում արձանագրում է, որ 2020 թ.-ի վերջին ամբողջ աշխարհում 55 միլիոն մարդ փախուստի մեջ էր գտնվում:

Ըստ այդ զեկույցի՝ անցյալ տարվա վերջին 48 միլիոն մարդ լքել է սեփական տունն ու իր հայրենիքի մեկ այլ անկյուն տեղափոխվել՝ բռնության և բախումների պատճառով:

Այդպիսի երկրների ցանկը գլխավորում են Աֆղանստանը, Եթովպիան, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը, Մոզամբիկը և Սիրիան:

Զեկույցի հեղինակները նշում են նաև, որ որոշ երկրներում մարդիկ ստիպված են եղել տեղահանվել ինչպես բռնության, այնպես էլ բնական աղետների պատճառով:

Միջազգային իրավունքը տարբերակում է ներքին տեղահանված ների և փախստականների միջև:

Փախստականները մի երկրից մյուս երկիր են փախչում հայրենիքում ճնշումների, բռնությունների և պատերազմների պատճառով:

Ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ 2019 թվականի վերջին փախստականների թիվը կազմել է շուրջ 26 միլիոն մարդ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից