Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:23 10-05-2021

Ռեյտինգայինը վերացնելու և համամասնականն ընդունելու կետը հանրային լայն աջակցություն ուներ. Համազասպ Դանիելյան

ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, խոսելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին, նշեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որն անցած շաբաթ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից, ցավոք, չի նախատեսում որևէ կանոնի փոփոխություն հունիսի 20-ի ընտրությունների համար:

«Մենք սպասեցինք այն հույսով, որ մինչ այդ հստակ կլինի դիրքորոշումը հանրապետության նախագահի հետ՝ կապված օրենսդրական փաթեթի հետ, որպեսզի այնտեղ ունենանք այնպիսի բովանդակություն, որի ստորագրումը կարճ ժամանակահատվածում լիներ: Սա միակ հնարավորությունն էր, որ այդ խաղի կանոնները ուժի մեջ մտնեին հունիսի 20-ի համար: Ցավոք, դա տեղի չունեցավ: Մենք առանձնացրել էինք ամենակարևոր բաղադրիչը, որը ռեյտինգայինը վերացնելու և համամասնականն ընդունելու կետն էր, սա հանրային լայն աջակցություն և հասարակական պահանջ ուներ»,-ասաց նա և հավելեց, որ եթե այս փոփոխությունները փորձեին կիրառել արտահերթ ընտրությունների ժամանակ, ապա իրավիճակն անկանխատեսելի կլիներ:

Անդրադառնալով կոալիցիայի կազմմանը՝ պատգամավորը նշեց, որ գործող Ընտրական օրենսգրքի նորմը գործելու է հունիսի 20-ի համար, այս փաթեթում ավելի ազատականացված է կոալիցիաների կազմման կարգավորումը: «Գործող նորմը նախատեսում է վեց օր կոալիցիա կազմելու համար, բայց եթե լինի այն սցենարը, որ որևէ ուժ խորհրդարանում չունենա տեղերի առնվազն 54 տոկոսը և եթե հնարավոր չլինի երեք ուժերի միջև կոալիցիա կազմել, ապա Հայաստանում տեղի կունենան ընտրությունների երկրորդ փուլ»,- ասաց Դանիելյանը:

Պատգամավորն արձագանքեց նաև երեկ Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին և ընդգծեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որը շարժվում է օրենքով, բնականաբար, ունի իր քաղաքական նախապատվությունը և այդ նախապատվությունները պետք է արտահայտվեն օրենքով սահմանված կարգով. «Բայց, երբ նկարագրում էին նոյեմբերի 10-ին տեղի ունեցածը, ասեմ, որ նոյեմբերի 10-ին և դրան հաջորդած երկու օրերին տեղի ունեցածը չփորձեք ներկայացնել որպես ժողովրդական ցասում: Այդ մարդկանց մեջ եղել են նաև կազմակերպված, կիսազինված և քաղաքականապես մոտիվացված խմբեր և դա ոչ մեկը չի կարող հերքել»:

Ամենից շատ դիտված

20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
18:00 Քավության նոխազ՝ ԱԱԾ տեղակալի տեսքով, և ՊՆ-ի «պատերազմը»՝ կանանց շպարի դեմ
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
21:00 Ինչու բրիտանացիները ՀՀ-ում լուրջ ներդրումներ չեն անի այսօր
20:51 Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ ստանալու ծառայությունները կթանկանան
19:30 Ագնեսա Խամոյանը ԱԺ ամբիոնից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել