SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 28-ին հերթական փախուստի դեպքն է տեղի ունեցել ՀՀ Առողջապահության նախարարության հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից, որն ավելի շատ հայտնի է որպես Նուբարաշենի հոգեբուժարան։
Այդ օրը՝ ժամը 10:20-ի սահմաններում, նշված առողջության կենտրոնում նախաձեռնված քրեական վարույթի գործով անցնող և փորձաքննվողը դիմել է փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ նշված կենտրոնի 5-րդ բաժանմունքից, որը հայտնի է դատական բաժանմունք, դուռը բաց լինելու հանգամանքից օգտվելով, Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Գեղամ Տ․-ն դիմել է փախուստի։
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: