Արտաքին 5 տարի առաջ - 23:02 08-05-2021

Քաբուլում աղջիկների դպրոցի մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 37 մարդ

Մի քանի պայթյուններ են տեղի ունեցել արևմտյան Քաբուլում գտնվող աղջիկների դպրոցում։ Վերջին տվյալների համաձայն՝ մահացել է 37 մարդ: Եվս 56-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է 1TV News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի ՆԳՆ-ի աղբյուրը:

Ըստ Tolo News հեռուստաալիքի զրուցակիցների՝ սկզբում շենքի մոտ ականապատ մեքենա է պայթել: Դրանից հետո տեղի է ունեցել երկու հրթիռային հարձակում: Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշակերտները լքում էին դպրոցը: Զոհերի մեծ մասը աղջիկներ են:

Աֆղանստանում ԵՄ ներկայացուցչությունը հարձակումը որակել է որպես «ստոր ահաբեկչություն»: Իսկ երկրի նախագահ Աշրաֆ Գանին մեղադրել է Ռուսաստանում արգելված «Թալիբան» շարժման արմատականներին դպրոցի վրա հարձակման մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից