Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 10:12 27-08-2021

ԻՊ-ն իր վրա է վերցրել Քաբուլում պայթյունների պատասխանատվությունը. ԶԼՄ-ներ

ԻՊ ահաբեկչական կազմակերպությունը հաստատել է իր պատասխանատվությունը Քաբուլի օդանավակայանի մոտ երկու պայթյունների և հրաձգությունների համար, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով խմբավորման Telegram ալիքին:

Պենտագոնը նաև ԻՊ-ի գրոհայիններին է մեղադրել օգոստոսի 26-ին տեղի ունեցած գրոհների համար: Ռազմական գերատեսչությունը կարծում է, որ խմբավորումը նոր ահաբեկչություններ կկատարի Աֆղանստանում: