Բաղդադում անվտանգության ուժերը վերահսկողության տակ են վերցրել Իրաքի խորհրդարանը. ԶԼՄ-ներ
copy image url

Բաղդադում անվտանգության ուժերը վերահսկողության տակ են վերցրել Իրաքի խորհրդարանը. ԶԼՄ-ներ

Արտաքին 2 տարի առաջ - 23:53 27-07-2022
Ցուցարարները, որոնք գրավել են Իրաքի խորհրդարանը, որոշ ժամանակ անց լքել են Ներկայացուցիչների խորհրդի շենքը: Անվտանգության ուժերը վերականգնել են համալիրի վերահսկողությունը։ Այս մասին հայտնում է «Al Arabiya» հեռուստաալիքը։

Ցուցարարները սկսել են լքել խորհրդարանի շենքը շիա իմամ Մուկթադա աս-Սադրի կոչից հետո։ Նրանց հեռանալուց հետո անմիջապես անվտանգության ուժերը շրջապատել են շենքը: