Արտաքին 5 տարի առաջ - 15:50 08-05-2021

ԱՄՆ-ի McDonald's-ի աշխատակիցները մայիսին գործադուլ կհայտարարեն

ԱՄՆ-ում McDonald's-ի աշխատակիցները որոշել են գործադուլ հայտարարել մայիսին: Նրանք պահանջում են նվազագույն աշխատավարձի բարձրացում․ յուրաքանչյուր աշխատանքային ժամի համար վճարվել 15 դոլար: Նրանց աջակցում է Fight միջազգային շարժումը: Այս կազմակերպության աջակիցները վստահ են, որ ժամում 15 դոլար նվազագույն դրույքաչափ պետք է լինի աշխարհի բոլոր աշխատողների համար: Մայիսի 19-ին աշխատակիցները գործադուլ կսկսեն 9 նահանգներում: Դրանք են ՝ Ֆլորիդա, Հարավային Կարոլինա, Հյուսիսային Կարոլինա, Միչիգան, Վիսկոնսին, Իլինոյս, Միսուրի, Տեխաս և Կալիֆորնիա: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես կողմ է նվազագույն աշխատավարձի բարձրացմանը: Ապրիլի վերջին Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ պետության ղեկավարը խոստացել է, որ յուրաքանչյուր ամերիկացի շուտով կկարողանա ժամում ստանալ 15 դոլար: Սակայն Բայդենի այս նախաձեռնությունը չի աջակցվում հանրապետականների կողմից:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան