Երևան +19°
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 12:58 03-03-2021

ՄԵՍՍԻՆ ՀԱԿՎԱԾ Է ՄՆԱԼ ԲԱՐՍԵԼՈՆԱՅՈՒՄ. ՆՐԱՆ ՆՅԱՐԴԱՅԻՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՊՍԺ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

Բարսելոնայի ավագ Լիոնել Մեսսին ցանկանում է մնալ իր հարազատ ակումբում, այս մասին հայտնում է Marca-ն:

Աղբյուրի տեղեկացմամբ, արգենտինացի ֆուտբոլիստն իրոք ցանկացել է լքել կապտանռնագույններին, երբ ակումբի նախագահը Բարտոմեուն էր: Իրականում ֆուտբոլիստին ավելի շատ զայրացնում են մշտական լուրերը, նրան դուր չեն գալիս ՊՍԺ-ի կողմից արվող մեկնաբանությունները և տեղական լրատվամիջոցներում տարածվող լուսանկարները, որոնցում ինքը ֆրանսիական ակումբի մարզաշապիկով է:

Մեսսին և հայրը չեն ընդունում այլ ակումբների առաջարկներ: Ֆուտբոլիստի որոշումը կախված է հանգամանքից, թե ով է դառնալու ակումբի նախագահը: