Ներքին 5 տարի առաջ - 10:00 22-02-2021

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄԷ ՊՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

Փետրվարի 21-ին կայացած IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մուհամմադ բին Ահմադ ալ-Բովարդին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են ԱՄԷ-ի և ՀՀ-ի հնարավոր համագործակցությունը և մտքեր փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել նաև նախորդիվ կայացած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց ընթացքին՝ ինչ զարգացումներ կան, ինչ ազդեցություն է ունեցել այդ զարգացումների վրա համավարակը:

Նախարարները խոսել են նաև IDEX-ի կազմակերպման կարևորության մասին՝ չնայած աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին: Ցուցահանդեսը յուրատեսակ հարթակ է, որը միտված է ազգային պաշտպանական արդյունաբերության զարգացման միջոցով ազգային տնտեսության հիմնասյուններին աջակցելուն:

Հակոբ Արշակյանը ՊՆ նախարարին հրավիրել է մասնակցելու ArmHi-Tech 2021 ցուցահանդեսին: ԱՄԷ ՊՆ նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ անհամբերությամբ սպասում է Հայաստան այցին և կդիտարկի ցուցահանդեսին մասնակցելու հնարավորությունը:

Հանդիպման ավարտին գործընկերները քննարկել են երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցություն ձևավորելու հնարավորությունները:

Ամենից շատ դիտված

23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
14:00 Երբ կբացվեն ռուսական շուկայի դռները. 3 վարկած
19:14 Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ու ամուսինը հայտնել են առաջնեկի սեռը
20:53 Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. 2-րդ նախագահը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին
19:41 Արտահոսքեր առանց պատասխանատուի․ Փաշինյանի հայտարարությունը և անձնական տվյալների խնդիրը
16:28 Մտքումս կերպար էի ստեղծել. Օլյա Հակոբյանն առաջին անգամ խոսել է Աբելից բաժանվելու պատճառների մասին
20:11 Հավկիթի մեծության կարկուտ՝ Հայկավան գյուղում
15:00 Ձեր երեխաներին դաստիարակելը Ձեր պարտականությունն է. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ հետևորդին
19:28 Վարչական դատարանը բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության