Արտաքին
ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով դատшպարտում է հարևան երկրների վրա Իրանի hարվածները
10:25 12-03-2026
Փաստաթղթին կողմ է քվեարկել 13 երկիր: Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են մնացել:
Պուտինի ներկայացուցիչը ժամանել է Մայամի՝ Թրամփի վարչակազմի հետ բանակցությունների համար
23:36 11-03-2026
Հրապարակման համաձայն՝ քննարկումները կկենտրոնանան Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տնտեսական համագործակցության վրա։
Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արևելքում ստեղծված իրավիճակը
23:31 11-03-2026
Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Աֆրամ Բ․ Պատրիարքին․
Փեզեշքիանն ասել է՝ ինչ է անհրաժեշտ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման համար
23:24 11-03-2026
Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ճանաչել Թեհրանի իրավունքները և փոխհատուցում վճարել։ X-ի իր էջում այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Ադրբեջանը խնդիրներ է ունեցել Իտալիայից գնված ռազմատրանսպորտային ինքնաթիռի հետ
23:17 11-03-2026
Բաքուն 2023 թվականին իտալական Leonardo ընկերությունից գնել է երկու C-27 Spartan ռազմատրանսպորտային ինքնաթիռ։
Իսրայելական բանակը հայտնել է Թեհրանի վրա նոր հարվածների մասին
23:12 11-03-2026
ԻՀՊԿ-ն նաև հայտնել է Ներքին անվտանգության ուժերի շտաբի, Բասիջ բազաների և հետախուզական հրամանատարական կենտրոնի վրա հարվածների մասին։
Հորմուզի նեղուցում երեք բեռնատար նավ ենթարկվել է հարձակման
22:51 11-03-2026
Իրանը սպառնում է թույլ չտալ, որպեսզի գեթ մեկ լիտր նավթ տեղափոխվի Հորմուզի նեղուցով և հասնի Միացյալ Նահանգներին, Իսրայելին կամ նրանց դաշնակիցներին:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Իտալիայի արտգործնախարարները
22:25 11-03-2026
Կողմերը քննարկել են տարածաշրջանում պատերազմը դադարեցնելուն ուղղված ջանքերը։
Անկարան պատրաստ է Բաքվին ցանկացած ռազմական օգնություն ցուցաբերել
21:53 11-03-2026
Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Մեթին Թոքելը ժամանել է Նախիջևան, որտեղ հանդիպում է ունեցել ադրբեջանական զորամիավորումների հետ:
Բաքուն Էրդողանի փեսային մեղադրում է Ադրբեջանի դեմ արշավի մեջ
21:36 11-03-2026
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 5-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Իրանի հասցեին արված սպառնալից հայտարարությունները ոչ միանշանակ արձագանք են գտել Բաքվի դաշնակից Թուրքիայում։
Ադրբեջանում հայ բանտարկյալներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF
21:06 11-03-2026
Փաստաթուղթն անդրադարձել է նաև Արցախի հայկական պատմամշակութային ու քրիստոնեական հուշարձանների ճակատագրին:
Ստրասբուրգում՝ ԵԽ վարչական շենքի հարակից տարածքում, բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը
20:48 11-03-2026
Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի ներկայությամբ բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թուրքիա
20:35 11-03-2026
Նա Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Իրանը կարող է նոր տեսակի հրթիռ կիրառել պատասխան հարվածների համար․ ԻՀՊԿ
20:17 11-03-2026
Հաղորդվում է, որ «Ճշմարիտ խոստում-4» գործողությունը շարունակվում է տարածաշրջանում ավելի քան 20 ամերիկյան օբյեկտների և Թել Ավիվում իսրայելական ռազմական թիրախների ուղղությամբ:
Իսրայելա-ամերիկյան հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է ավելի քան 200 աշակերտ և ուսուցիչ
20:09 11-03-2026
Իրանի իշխանությունների տվյալներով՝ հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 1300-ը։
Իրանից Հայաստանի միջոցով Ռուսաստան է վերադարձել 196 Ռուսաստանի քաղաքացի. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
19:55 11-03-2026
Դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունը հայտնել է, որ նրանց մեծ մասը Իրանի Բուշերի ատոմակայանի տարհանված աշխատակիցներն են։
ԵՄ դեսպանները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
19:52 11-03-2026
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։
ԱՄՆ-ն Իրանին ավելի շատ վնաս է հասցրել, քան հնարավոր էր համարում. Թրամփ
19:42 11-03-2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության դեմ «Էպիկական ցասում» գործողության ընթացքում Միացյալ Նահանգները Իրանին ավելի շատ վնաս է հասցրել, քան հնարավոր էր համարում։
Լիբանանում պատերազմի պատճառով տեղահանվել է 780 հազար մարդ
19:05 11-03-2026
Դրանցից 120000-ը բնակվում են ապաստարաններում։
Թուրքական 15 նավ սպասում է Հորմուզի նեղուցում․ Ուրալօղլու
18:47 11-03-2026
Ըստ նախարարի՝ նրանք այժմ սպասման կետում են ու կարիքները բավարարելու հետ կապված խնդիրներ չկան։ Նա նաև հավելել է, որ նավերի ու քաղաքացիների վրա հարձակում չի եղել և ոչ ոք չի տուժել։
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի
18:42 11-03-2026
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի, երբ ինքը ցանկանա։
«Turkish Airlines» ավիաընկերությունը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթերը
18:24 11-03-2026
Այսօր՝ մարտի 11-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանեց «Turkish Airlines» ավիաընկերության մեկնարկային չվերթը Ստամբուլի միջազգային օդանավակայանից:
Բաքու-Նախիջևան երկաթուղու նախագիծը կստեղծի կայուն երթուղի Եվրոպայի և Ասիայի միջև․ Կոշտա
18:13 11-03-2026
Միջին միջանցքի զարգացումը բացում է ռազմավարական հնարավորություններ: Բաքու-Նախիջևան երկաթուղու նախագծի ավարտը կարևորագույն նշանակություն ունի:
ԱՄՆ-ն Իրանում խnցել է ավելի քան 5,500 թիրախ․ Պենտագոն
17:51 11-03-2026
Կենտրոնական հրամանատարության ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ը ոչնչացրել է «Սուլեյմանի» դասի չորս հրթիռային կատեր: