Արտաքին Մամուլ 1 ամիս առաջ - 07:50 23-09-2026

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում վերանորոգվում են ռմբապաստարանները, վերակառուցում մետրոն․ euronews

Մոսկվայում հարյուր միլիոնավոր եվրո է հատկացվել ապաստարանների վերականգնման համար, իսկ Սանկտ Պետերբուրգի մետրոյում լայնածավալ վերանորոգման նախագիծը ներառում է հզոր օդափոխման համակարգ և 35 կիլոմետր երկարությամբ գծեր։ Գրում է euronews-ը

Սեպտեմբերի սկզբին Մոսկվան 39 միլիոն ռուբլի (մոտավորապես 400,000 եվրո) հատկացրեց մայրաքաղաքի Հարավարևմտյան վարչական շրջանի երեք թաղամասերում գտնվող ինը օբյեկտների վերականգնման համար: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբերի 30-ը:

Լրացուցիչ միջոցներ են հատկացվել նաև Մոսկվայի արևելքում գտնվող Նովոգիրեևոյում պաշտպանիչ կառույցների վերանորոգման համար: Նոր Մոսկվայում նախատեսվում է խոշոր վերանորոգում կատարել 1971 թվականին կառուցված ռումբապաստարանում, որն ունի իր սեփական դիզելային էլեկտրակայանը:

Ամռան սկզբին հրապարակվեցին 200 միլիոն ռուբլու (մոտավորապես 200,000 եվրո) արժողությամբ մրցույթներ Մոսկվայի 17 շրջաններում, հիմնականում Արևելյան վարչական շրջանում, ապաստարանների վերանորոգման համար: Ռուսաստանի մայրաքաղաքում ընթանում են նաև այլ ապաստարանների ստուգումներ:

Սեպտեմբերի սկզբին Սանկտ Պետերբուրգի մետրոն նաև հայտարարեց գնանշումների հարցման և կապալառուների համար ռմբապաստարաններ կառուցելու հրավերի մասին: Այս ծրագրերի համաձայն՝ կարդիականացվեն մետրոյի ինը կայարան, չորս հատված և 35 կիլոմետր երկարությամբ գծեր:

Ռուսաստանի ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ թևակոխել է իր հինգերորդ տարին։ Վերջին ամիսներին Ուկրաինայի կողմից Ռուսաստանի խորքում իրականացվող հեռահար հարվածների արշավը սրվել է, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը թիրախավորում են նավթավերամշակման գործարանները, ռազմաարդյունաբերական օբյեկտները և լոգիստիկան, քանի որ Կիևը փորձում է թուլացնել Մոսկվայի պատերազմ վարելու կարողությունը։

Սեպտեմբերի 20-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Մոսկվայի Կապոտնյայում գտնվող նավթավերամշակման գործարանին, որն, ըստ Reuters լրատվական գործակալության, դադարեցրել էր գործունեությունը նավթավերամշակման հիմնական օբյեկտներում բռնկված հրդեհների պատճառով։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie