ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ «Հարավ» զորախմբի անօդաչու թռչող սարքերի օպերատորները Կոնստանտինովկայի մարտերի ընթացքում հայտնաբերել և ոչնչացրել են ուկրաինական բանակի այն կետերը, որտեղից կառավարում և օդ են բարձրացնում անօդաչու թռչող սարքերը։
Ըստ նախարարության՝ այդ կետերը տեղակայված են բազմահարկ բնակելի շենքերի մուտքերում և նկուղներում։
Նախարարությունը նաև հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ուժերը Կոնստանտինովկայում վերահսկողության տակ են վերցրել ևս 70 շենք։