Արտաքին
Իրանը Պարսից ծոցում կալանել է հունական երկու նավթային լցանավ
18:43 28-05-2022
Հունաստանի ԱԳՆ-ն նոտա է հղել Աթենքում Իրանի դեսպանին՝ նավերի գրավման հետ կապված։
Պուտինը երկքաղաքացիության մասին համաձայնագիր է ստորագրել Հարավային Օսիայի հետ
18:32 28-05-2022
Պարզեցված կարգով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար դիմում կարող է ներկայացնել հանրապետության 18 տարին լրացած ցանկացած աշխատունակ բնակիչ:
Պորոշենկոյին մեկ օրում երկրորդ անգամ են մերժել մեկնել Ուկրաինայից
18:16 28-05-2022
Մայիսի 27-ին Պորոշենկոյին թույլ չեն տվել մեկնել Լեհաստան, քանի որ սահմանապահները չեն կարողացել կարդալ նախկին նախագահի փաստաթղթի QR կոդը։
Լիմանում մարտեր են ընթանում. ռուսական զորքերը չեն գրավել քաղաքը. Ուկրաինայի ՊՆ
17:06 28-05-2022
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հերքել է Դոնեցկի մարզի Լիման քաղաքի գրավման մասին Ռուսաստանի հայտարարությունները։
Պուտինը ստորագրել է պայմանագրայինների համար տարիքային շեմը չեղարկող օրենքը
16:48 28-05-2022
Նախկինում ռուսներն իրենց առաջին պայմանագիրը կարող էին կնքել 18-ից 40 տարեկանում, օտարերկրյա քաղաքացիները՝ ոչ ուշ, քան 30 տարեկանում:
Պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 242 երեխա. Ուկրաինայի գլխավոր դատախազ
16:07 28-05-2022
Ուկրաինայի գլխավոր դատախազի տվյալներով՝ Ռուսաստանի զինված ագրեսիայի պատճառով Ուկրաինայում տուժել է ավելի քան 682 երեխա. 242 երեխա զոհվել է, ավելի քան 440-ը՝ վիրավորվել։
Գերմանական Wella ընկերությունը հեռանում է Ռուսաստանից
15:38 28-05-2022
Wella-ն Ռուսաստանում աշխատել է 28 տարի, ընկերությանը բաժին է ընկել մազի ներկերի շուկայի 40 տոկոսը։
Սկանդալ Թբիլիսիում՝ Le Figaro-ի հոդվածի պատճառով. Վրաստանի իշխանություններն այն անվանել են «պատվերով»
15:17 28-05-2022
Վրաստանին նվիրված հոդվածը, որ հրապարակվել է ֆրանսիական Le Figaro պարբերականում, Վրաստանի կառավարությունն անվանել է «կեղտոտ հակապետական սադրանք»:
ՌԴ ուժայինները կստուգեն եվրոպական բանկերում Չուբայսի թաքցրած հաշիվների մասին տեղեկությունը. ՏԱՍՍ
14:54 28-05-2022
Ինչպես նշում է գործակալությունը, «Չուբայսի շրջապատից վկաները հարցաքննվում են» ՌԴ ուժայինների կողմից։
ՆԱՏՕ-ի հարցով Ֆինլանդիայի և Շվեդիայի հանդիպումը Թուրքիայի հետ արդյունք չի տվել
14:34 28-05-2022
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան Շվեդիայից և Ֆինլանդիայից ակնկալում է ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցության դադարեցում։
ԱՄՆ-ն Ուկրաինային համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր կմատակարարի․ NYT
14:00 28-05-2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է Ուկրաինա ուղարկել համազարկային կրակի մի քանի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ), հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Խերսոնի շրջանը փակել է սահմանները Ուկրաինայի կողմից վերահսկվող շրջանների հետ
13:38 28-05-2022
Խերսոնի շրջանի սահմանը Ուկրաինայի կողմից վերահսկվող շրջանների հետ փակ է, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Ռուսաստանի կողմից նշանակված՝ «Խերսոնի շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմի» ղեկավարի տեղակալը։
Դոնբասը կրկին ուկրաինական կլինի․ Զելենսկի
12:57 28-05-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր գիշերային ուղերձում խոստացել է, որ Դոնբասը կրկին ուկրաինական է լինելու։
Նա Դոնբասում ստեղծված իրավիճակն անվանել է «շատ, շատ բարդ»:
Oxford Economics-ի փորձագետը նշել է ռուբլու ամրապնդման հիմնական պատճառը
11:18 28-05-2022
Մայիսի սկզբին Bloomberg-ը ռուբլին անվանել էր լավագույնը աշխարհի խոշորագույն արժույթների մեջ՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդման առումով։ Դրան նպաստել են կապիտալի վերահսկմանն ուղղված միջոցառումները։
Չեչեն զինյալները շրջափակել են Սեվերոդոնեցկը․ Կադիրով
10:40 28-05-2022
Ուկրաինայի իշխանությունները հերքում են դա։ Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտնել է, որ Սևերոդոնեցկը շրջափակված չէ։
Credit Suisse-ը շարունակում է ձգձգել Իվանիշվիլիի բանկային գործարքները
10:18 28-05-2022
Հաղորդագրության համաձայն՝ գործարքներ իրականացնելու հանձնարարականներ ստանալուց անցել է 45 օր, սակայն «[բանկային] հանձնակատարը շարունակում է անտեսել շահառուների նկատմամբ ստանձնած պարտավորությունները»։
Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին հայտարարել է լիակատար անկախության մասին
09:59 28-05-2022
Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին որոշում է կայացրել Մոսկվայի պատրիարքարանից լիակատար ինքնուրույնության և անկախության մասին, ասվում է ՈւՈւԵ խորհրդի ուրբաթ օրը Կիևում կայացած որոշման մեջ։
Բորիս Ջոնսոնն Ուկրաինային առաջարկում է Լեհաստանի և Բալթյան երկրների հետ նոր դաշինք ստեղծել․ Corriere della Sera
09:38 28-05-2022
Ըստ պարբերականի՝ խոսքը քաղաքական, տնտեսական և ռազմական միավորման մասին է՝ Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի, իսկ ավելի ուշ, հնարավոր է, Թուրքիայի մասնակցությամբ։
Ավստրիայի կանցլերը Պուտինի հետ քննարկել է գերիների փոխանակման հարցը
09:16 28-05-2022
Նեհամերը լրագրողներին հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը «շատ լարված ու լուրջ» է եղել։ Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման հնարավորությունը։
Ավստրիայի կանցլերը սպառնացել է Պուտինին, որ «Գազպրոմը» կկորցնի Հայդաչում գտնվող պահեստը
23:08 27-05-2022
Ըստ Նեհամերի՝ զրույցը, ինչպես նախորդ անգամ, շատ ինտենսիվ էր ու լուրջ, ինքը բանակցել է Պուտինի հետ՝ վերահաստատելու Վիեննայի դիրքորոշումը և աջակցելու Ուկրաինայում խաղաղությանն ուղղված քայլերին:
Խոսակցությունը շատ լուրջ էր. Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլերի հետ
22:41 27-05-2022
Երկու երկրների ղեկավարների ուշադրության կենտրոնում Ուկրաինայում տիրող իրավիճակն էր, ինչպես նաև համաշխարհային պարենային ճգնաժամը։
Ուկրաինան Գերմանիայից պահանջել է դադարեցնել «Հյուսիսային հոսք-1»-ի աշխատանքը
22:24 27-05-2022
Ուկրաինական երկու ընկերությունները համատեղ համապատասխան դիմում են ուղարկել Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությանը։
Թբիլիսիի կենտրոնում կրակոցներ են հնչել. կան վիրավորներ
22:12 27-05-2022
«Ռուսթավի-2»-ի տեղեկություններով, շուրջ տասը կրակոց է արձակվել։
Լուկաշենկոն կոչ է արել ԵԱՏՄ-ում հաղթահարել ազգային էգոիզմը
19:38 27-05-2022
Այս մասին նա ասել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: