Արտաքին 3 տարի առաջ - 10:34 04-10-2022

Լոս Անջելեսի քաղաքային Խորհուրդը եղել է ՀՀ և ԱՀ հուսալի աջակիցը. Մոնիկա Ռոդրիգեզ

Աշխատանքային այցով Լոս Անջելեսում է գտնվում Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ով հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ: Նրանցից Մոնիկա Ռոդրիգեզը իր ելույթում անդրադարձել է Արցախում ու Հայաստանում տիրող իրավիճակին: Իր խոսքում մասնավորապես ասել է.

«Շնորհակալ եմ տիկին նախագահ, շնորհակալ եմ արտաքին գործերի նախարար պարոն Բաբայան, ինչպես նաև բազմաթիվ ընկերներ ու դաշնակիցներ, այսօր այստեղ ներկա գտնվելու համար։ Այս Խորհուրդը, ինչպես նշել է պարոն Կրիկորյանը, եղել է Հայաստանի և Արցախի Հանրապետության ժողովրդի ուժեղ և հուսալի աջակիցը ոչ միայն երկու տարի առաջ տեղի ունեցած ագրեսիայի ընթացքում, այլև մշտապես իր համերաշխությունն է հայտնել, քանի որ կարծում ենք, որ այս գործողությունները էլ ավելի են մորմոքել դեռևս ցեղասպանությունից մնացած բաց վերքերը։

Իմ ղեկավարած շրջանը մարդասիրական օգնության հավաքագրում ու արշավ էր կազմակերպել, և հարյուրավոր բնակիչներ արձագանքել էին ու ագրեսիայի պահին Արցախի մեր ընկերներին և դաշնակիցներին անհրաժեշտ միջոցներ տրամադրել՝ անվասայլակներ, հագուստ, վերմակներ։ Մենք այդ իրերը հավաքելու կենտրոնն էինք այստեղ՝ Լոս Անջելես քաղաքում, և իմ շրջանում, և աջակցության այդ դրսևորումը շարունակական կլինի ոչ միայն իմ շրջանում, այլև ամբողջ Լոս Անջելեսում:

Եվ այսպես, մենք կանգնած ենք այստեղ՝ ի նշան համերաշխության բոլորիդ հետ և առաջվա պես ձգտում ենք այնպես անել, որ ձեր ձայնը լսելի լինի, և ձեզ շարունակեն տեսնել։

Շնորհակալ ենք այսօր այստեղ ձեր ներկայության համար։ Ցանկանում ենք ձեզ բոլորիդ ահռելի ուժ, բազում օրհնություններ, որոնց արժանի է Հայաստանի և Արցախի ժողովուրդը։

Շնորհակալություն»։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան