Ավելին 1 ամիս առաջ - 23:51 03-10-2026

Համաշխարհային ռեկորդ․ բրիտանացին մեն-մենակով հատել է երկու օվկիանոս

Բրիտանացի նախկին զինվորական՝ ծովային հետևակ, 54-ամյա Դեյվ Բելը հաջողությամբ ավարտել է պատմական անցումը երկու օվկիանոսով՝ Խաղաղ և Հնդկական օվկիանոսները։

Առանց որևէ օգնության և ափ դուրս գալու թիավարել է մոտ 28․7 հազար կիլոմետր՝ ծովային ճանապարհի վրա ծախսելով 327 օր և 16 ժամ։

Բելը ճանապարհորդությունը սկսել էր 2025 թվականի նոյեմբերի 9-ին Պերուի ափերից և 2026 թվականի հոկտեմբերի 2-ին հաջողությամբ հասել Քենիայի Քիլիֆի ափամերձ քաղաք։

Նա դարձել է աշխարհում առաջին մարդը, ում հաջողվել է մեն-մենակ և թիավարվող նավակով կապել Հարավային Ամերիկան Աֆրիկայի հետ՝ հատելով երկու օվկիանոս առանց միջանկյալ կանգառների։

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
11:57 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան օրը
09:00 Հայաստանի տնտեսության գահավիժումը` «Զիգզագի» օրինակով

Ձեզ գուցե հետաքրքրի