Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 16:42 10-08-2022

Կտրելու են ճանապարհը, այնտեղ մնացած մարդկանց թողնելու են մեն-մենակ թուրքի դեմ, իրենց համար միևնույնն է, իրենք զոհ կմատուցեն իրենց տերերին․ Սերոբ Գասպարյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Մեր տխրահռչակ, դավաճանական իշխանությունների համար 1 հոգի կզոհվի, 10, թե 1000՝ կարևոր չէ։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը՝ ընդգծելով, որ իշխանությունները նպատակն ունեն հանձնելու բնակավայրեր, ու հիմա որքան էլ մարդիկ գնան Աղավնո կամ Բերձոր ապրելու, նրանց կյանքը վտանգված է լինելու։

«Մեր իշխանությունները ոչինչ չեն անում այդ բնակավայրերը փրկելու համար, հակառակը, հորդորում են բնակիչներին դուրս գալ բնակավայրերից։ Մենք պետք է Երևանի կենտրոնից սկսենք ազատագրումը, որովհետև այսօրվա դրությամբ շատ թշնամական երկրներից մարդիկ կան Հայաստանում, որ քարոզում են, որ այդ տարածքները Ադրբեջանին են եղել, դրա համար էլ հանձնում ենք, իսկ մեր ժողովուրդն էլ հալած յուղի տեղ է ընդունում այդ ամենը։ Հիմա եթե ազգովի դուրս գանք, գնանք Բերձոր, Աղավո, Սուս, փորձենք պայքարել, մենք կհասնենք արդյունքի, բայց համոզված եմ, որ եթե այնտեղ մի քանի 100 հոգի լինեն, այդ մարդկանց իշխանությունները չեն թողնելու բախտի քմահաճույքին։ Նրանց կոտորելու են այնպես, ինչպես 44-օրյայի ժամանակ մարդկանց կոտորեցին», - ասաց նա։

Գասպարյանը նշեց, որ շատ մտահոգ է ստեղծված իրավիճակով։ «Սիրտս տրաքում է, բայց մեր ժողովուրդը չի կարողանում հասկանալ, որ կորցնում է ամեն ինչ, մենք կկորցնենք Աղավնոն էլ, Բերձորն էլ, Սևանի մյուս ափն էլ, եթե այսպես շարունակվի։ Հայաստանի իշխանությունները մենակ թողեցին Արցախը, երբ մի քանի օր առաջ հրետակոծում էին Արցախի բնակավայրերը։ Հայաստանի իշխանությունները մատը մատին չտվեցին։ Ամեն հրետակոծությունից հետո այս սատանա-վարչապետը մեղքը գցում է ռուսի վրա կամ մեկ ուրիշի, բոլորը մեղավոր են՝ մեզանից բացի, մինչդեռ հենց մենք ենք մեղավոր»։

Նա հավելեց՝ այս իշխանություններին ճանաչելով եկել է եզրահանգման, որ ինչպես 44-օրյայի ժամանակ շատերին թողեցին մեն-մենակ թշնամու դեմ, նույնպես էլ հիմա այս իշխանությունները մարդկանց թողնելու են մենակ։ «Կտրելու են ճանապարհը ու այնտեղ մնացած մարդկանց թողնելու են մեն-մենակ թուրքի դեմ, իրենց համար միևնույնն է, իրենք զոհ կմատուցեն իրենց տերերին»։

Ամենից շատ դիտված