Արտաքին 3 տարի առաջ - 22:44 04-10-2022

Զելենսկին Պուտինի հետ բանակցելու անհնարինության մասին հրամանագիր է ստորագրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պատերազմի հարցով անհնար է բանակցել։

Ուկրաինայի նախագահականի փոխանցմամբ` Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի կողմից պատրաստված հրամանագիրը։

Հաղորդվում է, որ հրամանագիրը պատրաստվել է սեպտեմբերի 30-ին` ուկրաինական բնակավայրերը Ռուսաստանին միացնելու որոշման հետևանքով։ Հրամանագրի առաջին պարբերությունում նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հնարավոր չէ բանակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմի վերաբերյալ։ Ուկրաինայի նախագահի ստորագրած հրամանագրում ներառված են միջոցներ, որոնք անհրաժեշտ են ձեռնարկել Ուկրաինայի տարածքից ռուսական ուժերը դուրս բերելու, ռուսական հարձակումները հետ մղելու, ուկրաինական բանակը հզորացնելու, բանակի համար ավելի շատ պատրաստվածություն ապահովելու, պաշտպանական արդյունաբերությունը հզորացնելու և պաշտպանական հնարավորությունների մեծացման համար միջազգային աջակցության ապահովելու համար։

Միևնույն ժամանակ հրամանագրում նշվել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար պետք է հաստատվի Ուկրաինայի նախագահի և վարչապետի համատեղ դիմումի տեքստը։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան