Ներքին 4 տարի առաջ - 21:38 05-11-2021

Արայիկ Հարությունյանը ստորագրել է ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Հրամանագրի համաձայն՝ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Ըստ հրամանագրի` 2022 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով
16:51 Ավելի լավ վերադարձ պարզապես անհնար էր հորինել. Ուայթը՝ Ծառուկյանի մասին