Արտաքին
Պուտինը հայտարարել է Եվրոպա գազի մատակարարումների կրճատման մասին
16:18 20-07-2022
Նա առաջարկել է դա փոխհատուցել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի գործարկմամբ:
Կրեմլը պատրաստվում է բռնակցել Ուկրաինայի զգալի մասը. Սպիտակ տուն
15:57 20-07-2022
Քիրբին նախազգուշացրել է, որ ռուսական իշխանությունները մտադիր են Խերսոնի, Զապորոժիեի շուրջ տարածքը և ամբողջ Դոնբասը հայտարարել Ռուսաստանի տարածքի մաս։
ԱՄՆ դեսպանատունը պարզաբանել է՝ ինչու են հավաքագրում կապի կամավորների
15:09 20-07-2022
Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների:
Ուկրաինան ուզում է, որ պատժամիջոցների տակ հայտնվեն պատերազմին մասնակցող ռուսների հարազատները
14:57 20-07-2022
«Նրանք պետք է իմանան, որ եթե եկել են սպանելու ուկրաինացիներին, ապա իրենց երեխաները չպետք է գնան սովորելու քաղաքակիրթ երկրներում»,- ասել է Երմակը:
Boeing-ը որոշել է առաջիկա 20 տարիներին ինքնաթիռներ չմատակարարել ՌԴ
14:38 20-07-2022
Փորձագետները համակարծիք են, որ ռուսական շուկայից դուրս գալը կդանդաղեցնի ընկերության արտադրության տեմպը և կստիպի բարձրացնել գները գնորդների համար:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ամրապնդել է միասեռ ամուսնությունների իրավունքը
14:17 20-07-2022
Oրենքը պաշտպանել են բոլոր 220 դեմոկրատները և 47 հանրապետականներ։
Ղրղզստանը Ռուսաստանի հետ հաշվարկները կիրականացնի ռուբլով
13:18 20-07-2022
Ռուբլով հաշվարկների անցնելուց հետո ռուբլու փոխարժեքը սկսել է ամրապնդվել, որն ազդել է նաև վառելիքի ինքնարժեքի վրա, նշել է Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարարը։
Իրանը անօդաչու սարքեր է արձակել մի քանի նավերից և սուզանավից
13:00 20-07-2022
Անօդաչուներից մի քանիսը եղել են միանգամյա օգտագործման «Արաշ» տեսակի կամիկաձե-դրոններ։
ՄԱԿ-ը հայտարարել է, որ աշխարհը կանգնած է զանգվածային սովի վտանգի առաջ
12:26 20-07-2022
Իրավիճակը սրվում է նրանով, որ ռուսական գյուղմթերքն ու պարարտանյութերը գտնվում են պատժամիջոցների տակ և չեն մտնում համաշխարհային շուկա։
Պուտինը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Սիրիայից նավթի ապօրինի արտահանումը
11:46 20-07-2022
ԱՄՆ-ը պետք է դադարեցնի սիրիական պետությունը, սիրիացի ժողովրդին թալանելը, նավթի անօրինական արտահանումը, ասել է ՌԴ նախագահը։
Սիրիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ ի պատասխան Կիևի որոշման
11:28 20-07-2022
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել էր Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Դամասկոսի՝ ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն ճանաչելու որոշման պատճառով։
Եվրահանձնաժողովը ցանկանում է եվրոպացիներին ստիպել խնայել գազը. Politico
11:11 20-07-2022
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները ցանկանում են նոր լիազորություններ ստանձնել, որոնց միջոցով հնարավոր կլինի ԵՄ անդամ երկրներին ստիպել նվազեցնել գազի սպառումը:
Պուտինը պահանջում է մեղմել պատժամիջոցները՝ ուկրաինական հացահատիկի արտահանումն ապաշրջափակելու դիմաց
10:51 20-07-2022
ԱՄՆ-ը թույլ է տվել Ռուսաստանի հետ գործարքներ իրականացնել՝ կապված պարարտանյութերի, սննդի, սերմացուի, դեղամիջոցների և բժշկական սարքավորումների հետ։
Սիրիայի հարցով «Աստանայի ձևաչափով» հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ռուսաստանում
09:42 20-07-2022
Պուտինը գագաթնաժողովում ելույթի ժամանակ խոսել է ներսիրիական գործընթացի համար պայմաններ ստեղծելու պայմանավորվածությունը գործնականում կիրառելու անհրաժեշտության մասին։
Էրդողանը քրդերից պահանջել է լքել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի 30 կիլոմետրանոց գոտին
23:57 19-07-2022
Թուրքիայի նախագահ Էրդողանը Թեհրանում «Աստանայի եռյակի» գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ քրդական կազմավորումները պետք է լքեն Սիրիայում Թուրքիայի հետ սահմանի մոտ գտնվող 30 կիլոմետրանոց գոտին։
ԵՄ-ն աջակցություն է հայտնել Երևանի ու Բաքվի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը
23:51 19-07-2022
Եվրամիությունը հաստատել է իր պատրաստակամությունը հետագայում ևս աջակցել Ադրբեջանին տնտեսության դիվերսիֆիկացման, «կանաչ էներգիայի» զարգացման հարցում:
Իրանի գերագույն առաջնորդը պատժամիջոցների ֆոնին ՌԴ-ի հետ համագործակցությունն անհրաժեշտություն է համարել
23:48 19-07-2022
«Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը անհրաժեշտություն է, որը համապատասխանում է երկու կողմերի շահերին, հատկապես արևմտյան պատժամիջոցների լույսի ներքո», - ասել է Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդը Պուտինին ևս ասել է, որ Թեհրանը չի հանդուրժի Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակումը
23:47 19-07-2022
Այաթոլլահ Խամենեին Վլադիմիր Պուտինին ասել է, որ Թեհրանը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը
Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է հնարավորինս շուտ հեռանա Սիրիայից և տարածաշրջանից
23:38 19-07-2022
Իրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայից պաշարներ, այդ թվում՝ նավթ գողանալու մեջ, ինչպես նաև դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի տարածքին։
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի․ Բայրամովը՝ հարաբերությունների կարգավորման մասին
23:14 19-07-2022
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է ԵՄ-ի կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
Պուտինն Էրդողանի հետ հանդիպմանն անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը
23:09 19-07-2022
Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին:
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ․ Պուտին
22:59 19-07-2022
ՌԴ նախագահ Պուտինը Թեհրանում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները, անկախ ամեն ինչից, զարգանում են։
ԱՄՆ-ը Ռուսաստանին ներառել է մարդկանց թրաֆիքինգը խրախուսող երկրների ցուցակում
22:16 19-07-2022
ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանը դասել են այն երկրների շարքին, որոնք մարդկանց թրաֆիքինգի առնչությամբ «խրախուսող քաղաքականություն կամ դրա տարրեր» են դրսևորում։
Էրդողանը կմասնակցի Կովսականում օդանավակայանի բացմանը
21:47 19-07-2022
Ադրբեջանական պետության ղեկավարը նշել է, որ Թուրքիայի նախագահի հետ միասին կմասնակցի Կովսականի (Զանգելանի) օդանավակայանի բացմանը։