Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 00:13 21-12-2022

Ուրուգվայի սենատը բանաձև է ընդունել` պահանջելով դադարեցնել Արցախի բնակչության իրավունքների ոտնահարումը

Ուրուգվայի սենատը միաձայն բանաձև է ընդունել՝ կոչ ուղղելով Ադրբեջանին իրականացնելու իր միջազգային պարտավորությունները, ապահովելու Արցախը Հայաստանին կապող ճանապարհի անխափան գործարկումը, դադարեցնելու Արցախի բնակչության իրավունքների ոտնահարումը։ Հայտարարությունը դատապարտել է նաև գազի մատակարարման ընդհատումը։

Միաժամանակ Սենատն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին և համոզում հայտնել, որ հակամարտության հանգուցալուծումը պիտի կառուցել Արցախի ժողովրդի իրավունքների հարգման ճանապարհով։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի