Արտաքին Սպորտ 3 ամիս առաջ - 23:47 10-07-2026

Պարագվայի Սենատը բանաձև է ընդունել Մբապեի շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ

Պարագվայի Սենատը ձայների մեծամասնությամբ պաշտոնական բանաձև է ընդունել, որով խստորեն դատապարտում է սենատոր Սելեստա Ամարիլյային՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի հասցեին հնչեցրած ռասիստական արտահայտությունների համար։

Այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Parisien հեղինակավոր պարբերականը։

Վերին պալատում այս որոշումն ընդունվել է գրեթե հինգ ժամ տևած թեժ քննարկումներից հետո։ Իր հրապարակած հայտարարության մեջ Պարագվայի Սենատն ընդգծել է իր «բացարձակ անհանդուրժողականությունն ու մերժումը» ռասիզմի և խտրականության ցանկացած դրսևորման նկատմամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սելեստա Ամարիլյան վիրավորական և ոչ կոռեկտ արտահայտություններ էր հնչեցրել Կիլիան Մբապեի հասցեին։ Սենատորը հասել էր նրան, որ քննադատել ու մեղադրել էր Պարագվայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին այն բանի համար, որ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչի խաղից հետո նրանցից ոչ ոք «ապտակ չէր հասցրել» ֆրանսիացի հարձակվողին:

Միջադեպն աննկատ չի մնացել. ինքը՝ ֆուտբոլիստը, արձագանքել է հնչած հայտարարություններին, իսկ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի հեռուն է գնացել՝ պաշտոնական բողոք ներկայացնելով դատախազություն՝ ռասիստական բնույթի վիրավորանքների և ատելության խոսքի հիմքով։

Armsport

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում