Ներքին 2 տարի առաջ - 18:25 15-12-2023

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Պարագվայի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալների հետ

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Պարագվայի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Վիլմա Պատրիսիա Ֆրուտոս Ռուիսի հետ, ով Երևանում է գտնվում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայկական կողմի շահագրգռվածությունը Պարագվայի հետ բազմաբնույթ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Այդ համատեքստում Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է Մոնտեվիդեյում Հայաստանի դեսպանության համատեղության կարգով հավատարմագրումը նաև Պարագվայում, ինչը հաստատապես իր նպաստը կբերի երկկողմ առարկայական օրակարգի ձևավորմանը:

Պարագվայի ԱԳ նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմի հյուրընկալության համար, վերահաստատել է Պարագվայի շահագրգռվածությունը՝ զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-պարագվայական օրակարգի զարգացման հնարավորությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականցվող ՀՀ կառավարության ջանքերին:

Մտքեր են փոխանակվել նաև Լատինական Ամերիկայում և Հարավային Կովկասում զարգացումների, միջազգային մի շարք այլ հրատապ հարցերի վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում