Արտաքին 3 տարի առաջ - 14:41 20-12-2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Էստոնիայի ԱԳՆ հայտարարությունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։ Այս մասին նշվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի թվիթերյան պաշտոնկան էջում։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը անընդունելի է համարել այսպես կոչված «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը հնացած խորհրդային անվանումով անվանելը»։

«Թվում է, թե դա նոր միտում է՝ կոծկել անօրինական տնտեսական գործունեությունը մարդկային տառապանքների մասին պնդումներով և կանխել անօրինական արարքների դեմ գործողությունները: Եթե սա շրջափակում է, ապա ինչպե՞ս են անցնում մեքենաները»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը, Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ապաշրջափակել Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով վերացվել է Լեռնային Ղարաբաղ վարչաքաղաքական միավորը, իսկ ավելի ուշ Ադրբեջանում նոր տնտեսական շրջաններ են ստեղծվել, որոնց համաձայն Արցախի օկուպացված տարածքներն ընդգրկվել են այսպես կոչված Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների կազմում։ Ադրբեջանի իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղ տեղանունը չկիրառվի և այդպիսով առաջ են մղում այն քարոզչական թեզը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել է։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր