ԱՄՆ-ն օրակարգից հանել է Իրանի հետ միջուկային գործարքը․ Ջոն Քիրբի
copy image url

ԱՄՆ-ն օրակարգից հանել է Իրանի հետ միջուկային գործարքը․ Ջոն Քիրբի

Արտաքին 2 տարի առաջ - 22:15 20-12-2022
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ի վարչակազմն օրակարգից հանել է Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնումը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը։

«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը հենց հիմա մեր ուշադրության կենտրոնում չէ։ Այն մեր օրակարգում չէ»,- ասել է նա։

Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ իրանական գործարքի հարցում որևէ առաջընթաց չի նկատվում։

Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն ընդունվել է 2015 թվականին Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Իրանի մասնակցությամբ երկարատև բանակցությունների արդյունքում: Սակայն 2018-ի մայիսին ԱՄՆ վարչակազմը հայտարարեց, որ դուրս է գալիս գործարքից։ Անցյալ տարվա նոյեմբերին Վիեննայում սկսվեցին Իրանի միջուկային ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունները։

Ամենից շատ դիտված