Արտաքին 1 ժամ առաջ - 22:25 07-10-2026

Պուտինի հետ հեռախոսազրույցն արդեն նախատեսված է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցն արդեն նախատեսված է, սակայն չի հստակեցրել, թե երբ այն տեղի կունենա։

«Ինձ մոտ այն նախանշված է »,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան, նա հայտնել էր, որ Պուտինի հետ «շատ շուտով» հեռախոսազրույց կունենան։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ այսօր՝ հոկտեմբերի 7-ին հայտնել է, որ Պուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույցը դեռևս «առարկայականորեն» չի համաձայնեցվել։

Նրա խոսքով՝ եթե ամերիկյան կողմից նման նախաձեռնություն լինի, զրույցը հնարավոր կլինի արագ համաձայնեցնել։

Նշենք նաև, որ նախօրեին ԱՄՆ նախագահն ասել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը, իր գնահատմամբ, մոտենում է ավարտին։ Նա նշել էր, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ ակտիվ բանակցություններ է վարում, և հնարավոր է՝ առաջիկայում կողմերը դրանց արդյունքների մասին տեղեկություն հրապարակեն։

Ամենից շատ դիտված

19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
10:14 Լոռու մարզում «Lexus»-ը բախվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
11:33 Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թաղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև
23:45 Ես կարդացել եմ եկեղեցուն վերաբերող զեկույցը մի քանի անգամ, այդ թվում խմբագրումներ եմ արել․ Փաշինյան
15:00 Ինչպես են Փաշինյանն ու ՔՊ-ին միացածներն իմաստազրկում ժողովրդավարությունը
14:08 Գիշերը դպրոցի տնօրենը, ուսուցիչն ու երեխայի մայրը ոստիկանությունում են եղել․ նոր մանրամասներ՝ Վարդաձորի դպրոցի աղմկահարույց միջադեպից
08:51 ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար․ «Հրապարակ»