Ներքին 1 ժամ առաջ - 14:08 07-10-2026

Գիշերը դպրոցի տնօրենը, ուսուցիչն ու երեխայի մայրը ոստիկանությունում են եղել․ նոր մանրամասներ՝ Վարդաձորի դպրոցի աղմկահարույց միջադեպից

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ի հետ զրույցում Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լարիսա Զազյանը, անդրադառնալով Վարդաձոր գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպին, հայտնեց, որ կապ է հաստատել դպրոցի տնօրինության հետ և պարզել, որ նրանք ծնողների հետ միասին գտնվել են իրավապահ մարմինների մոտ. «Տնօրենի հետ եմ խոսել, իրենք ոստիկանությունում էին... իմացա, որ գիշերվա 11-ի, 12-ի կողմերը նոր դուրս են եկել»,-նշեց Զազյանը։

Հարցին, թե ՊՈԱԿ-ի աշխատակիցները այցելե՞լ են երեխային, մեր զրուցակիցը պատասխանեց, որ մայրը մերժել է տեղական հոգեբանների աջակցությունը. «Անձամբ եմ զանգահարել տուժած 7-ամյա աղջկա մորը՝ առաջարկելով կենտրոնի հոգեբանների անհապաղ աջակցությունը, սակայն ծնողը հրաժարվեց տեղի մասնագետների ծառայություններից՝ ասելով, որ արդեն Երևանից են աշխատում հոգեբանները»։ Այնուամենայնիվ, մայրը վերցրել է ՏՄԱԿ տնօրենի հեռախոսահամարը՝ հետագայում ցանկացած հարցով աջակցություն ստանալու համար։

Անդրադառնալով հարցին, թե ինչ պետք է արած լիներ ցածր դասարանի երեխան, որ արժանանար նման պատժի, Լարիսա Զազյանն ասաց. «Թեկուզ 12-րդ դասարան, տասներորդ լինեն՝ կապ չունի, երեխայի նկատմամբ ծեծ, բռնություն բացարձակ չեմ ընդունում»։ Նա նաև նշեց, որ տվյալ ուսուցչի հետ կապված մինչ օրս նմանատիպ արտառոց դեպք երբևէ չէր արձանագրվել։

ԿԳՄՍ նախարարությունից էլ Oragir.News-ին հայտնեցին, որ գերատեսչությունն արդեն պաշտոնապես դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի քննելու և դասարանի բոլոր երեխաների շահերը պաշտպանելու նպատակով։

«Միաժամանակ՝ առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով»,- փոխանցեցին նախարարությունից։

Մեր հարցին՝ արդյոք ուսումնասիրվե՞լ է գործը և պարզվե՞լ է, թե ինչն է եղել ուսուցչուհու նման վարքագծի պատճառը, ԿԳՄՍՆ-ի մամուլի խոսնակը հայտնեց հետևյալը․ «Այս պահին քննչական գործողություններ են ընթանում, մանրամասների համար դիմեք Քննչական կոմիտե: Իմ տեղեկություններով՝ ուսուցիչն այս պահին ներգրավված է քննչական գործողություններում»։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
18:00 Քավության նոխազ՝ ԱԱԾ տեղակալի տեսքով, և ՊՆ-ի «պատերազմը»՝ կանանց շպարի դեմ
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
15:19 Դեռ պետք է պարզվի՝ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ-ում. գործ չունենք դիվերսիայի հետ. Ռուբինյան
21:00 Ինչու բրիտանացիները ՀՀ-ում լուրջ ներդրումներ չեն անի այսօր