Արտաքին 4 տարի առաջ - 13:24 30-10-2022

Հացահատիկային գործարքի վերաբերյալ Պուտինի և Էրդողանի միջև բանակցություններ նախատեսված չեն. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինական հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցություններ դեռևս նախատեսված չեն։ Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը, Պեսկովն ասել է, որ երկու երկրների նախագահները վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 13-ին՝ Աստանայում կայացած Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի գագաթնաժողովի շրջանակներում։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինը պլանավորում է կապ հաստատել Էրդողանի հետ՝ հացահատիկի գործարքին Ռուսաստանի մասնակցության կասեցման վերաբերյալ՝ Պեսկովը պատասխանել է. «Առայժմ նման ծրագրեր չկան»։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 13-ին Աստանայում՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի գագաթնաժողովի շրջանակներում։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի վերջին Ստամբուլում փաստաթղթերի փաթեթ է ստորագրվել, որի շրջանակներում ուկրաինական հացահատիկային արտադրանքները և պարարտանյութերը Սև ծովի տարածքով տեղափոխվում էր Թուրքիա, իսկ այտնեղից՝ համաշխարհային շուկաներ։

Բացի այդ Ստամբուլում Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի կողմից համատեղ կոորդինացիոն կենտրոն է ստեղծվել՝ հացահատիկով բեռնված նավերը ստուգելու, զենքի մաքսանենգությունը կանխելու և հնարավոր սադրանքները բացառելու համար։

Նախօրեին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական կողմը Սևաստոպոլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո դադարեցնում է իր մասնակցությունը հացահատիկի գործարքին։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Կիևի ռեժիմը ահաբեկչություն է իրականացրել՝ օգտագործելով ինը անօդաչու թռչող սարքեր և յոթ ինքնավար ծովային անօդաչու թռչող սարքեր, որոնք ոչնչացվել են։



Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա