Ներքին Արտաքին 41 րոպե առաջ - 11:33 07-10-2026

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թաղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական ​​թաղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: Այս մասին ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Անհայտ կորած անձանց հարցերով Բաքվի երկխոսություն» խորագրով IV միջազգային համաժողովի մասնակիցներին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Անհայտ կորածների որոնումների արդյունավետությունն ուղղակիորեն կախված է ճշգրիտ տեղեկատվության ստացումից։ Հայաստանը պետք է տրամադրի ամբողջ տեղեկատվությունը անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական ​​գերեզմանների վայրերի մասին, ինչպես նաև ստեղծի պայմաններ համապատասխան արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքագրման համար:

Բացի այն, որ սա իրավական պարտավորություն է և հումանիտար պատասխանատվություն, սա կդառնա խաղաղությանը հավատարմության գործնական դրսևորում և ներդրում կունենա փոխադարձ վստահության ամրապնդման գործում: Մարդկային ճակատագրերին առնչվող տեղեկատվությունը չպետք է լինի քաղաքական պայմանների առարկա»,- նշված է ուղերձում:

Ամենից շատ դիտված

20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
18:00 Քավության նոխազ՝ ԱԱԾ տեղակալի տեսքով, և ՊՆ-ի «պատերազմը»՝ կանանց շպարի դեմ
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
14:07 «Սիթի»-ի հացի և լավաշի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ