Հայաստանի ամբողջ գյուղմթերքը կա՛մ մթերված է, կա՛մ արտահանված, կա՛մ իրացված է տեղական շուկայում։
ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ խնդիրներ դեռ ունենք արտահանման ծավալների առումով։
«Երբ այս տարվա մայիսին դեպի ՌԴ արտահանման սահմանափակումները սկսվեցին, ընդդիմությունը կատաստրոֆա էր կանխատեսում, սակայն փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ Հայաստանի ամբողջ գյուղմթերքը կա՛մ մթերված է, կա՛մ արտահանված է, կա՛մ տեղական շուկայում իրացված է։ Սա մեր քաղաքականության արդյունքն է»,– ասաց նախարարը։
Նա նաև հայտարարեց, որ 2025 թվականի համեմատ դեպի Եվրամիություն հայկական ծագման արտադրանքի արտահանումն ավելացել է ավելի քան 69 տոկոսով, որի մեջ իր մեծ բաժինն ունի գյուղմթերքը։