Ներքին Միտք 20 ժամ առաջ - 21:33 21-09-2026

Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը.

Անկախությանդ տոնը շնորհավոր, սեր իմ Հայաստան։ Այսօր էն օրերից է, երբ կարելի է ասել սրտից եկածը՝ քիչ մը էմոցիոնալ, միգուցե ցաքուցրիվ․․․

Սպարապետ Վազգենն իրավացի էր՝ «Այս երկիրը բառերով սիրելու երկիր չէ...»: Բառերը բավարար չեն քո անհուն սարերի, շերտավոր լեռերի, բարձր գագաթների, սիրուն դաշտերի, չքնաղ եկեղեցիների, քո սիրուն մարդկանց ջերմության, քեզնից եկող լույսն ու ուժը արժևորելու համար։ Գիտեմ՝ ժամանակները բարդ են, վերջերս հա՛ էդ բարդությունների մեջ ես, բայց լույսդ անսպառ է, ուժդ, կամքդ՝ քարից․․․

Ուզում եմ մի բան իմանաս՝ քեզ սիրողները ավելի շատ են, քան քո «չուզողները», այդ սիրուց դու մշտապես պետք է ուժ ստանաս։ Միայն կուզեմ՝ այդ սերը լինի նաև քայլ, գործողություն, խելք, որ քեզ բարդություններից դուրս բերելու ուղին հարթվի․․․

Ասեցի չէ՝ ցաքուցրիվ է լինելու, ներողամիտ եղի՛, սիրելիս, ու պինդ կաց, միշտ իմացի՝ մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ:

Ամենից շատ դիտված

19:30 Մահվան հաշվին «բարեփոխում» կամ 250-դրամանոց «աննախադեպ» հաղթանակ
18:00 Սառած մատներով պատգամավորը մինչ այս խնամքի կենտրոնում է իր «ձեռքերը տաքացրել»
18:10 Անկախության 35-ամյակին Շիրակի եղբայրական պանթեոն ոչ մի պաշտոնյա չի այցելել
22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
18:38 Ռաբիս շոուով պետբյուջեի միլիոններն են մսխում. մնում էր համերգին Ջենիֆեր Լոպեսին հրավիրել