Ներքին Միտք 1 ամիս առաջ - 22:38 21-09-2026

Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան

Արամ Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը անկախության 35-ամյակին. «Անկախությունից միայն 30 տարի անց մենք առերեսվեցինք, որ ազատությունը, բարեկեցությունը ու անվտանգությունը չեն կարող լինել անվերջ թվացող պատերազմի պայմաններում։

Ահա հիմա մենք 35-ամյակը նշում ենք խաղաղության պայմաններում։ Բայց խաղաղությանն ու խաղաղության գիտակցմանը մենք հասել ենք հազարավոր եղբայրների ու քույրերի զոհողության արդյունքում»։

Ըստ Փաշինյանի՝ խաղաղությունը դա գիտակցում է։ Ու քանի որ մենք 30 տարի առաջ չէինք գիտակցել, որ խաղաղություն է, ու չէինք առերեսվել իրականությանը, մենք անընդհատ հրահրում ու շարունակում էինք էդ անվերջ թվացող կոնֆլիկտներն ու պատերազմները։

Ավելի պարզ բառերով ասված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված՝ սխալ պետություն։

Ինչու է սա անում, որովհետև ինքը չէր կարող սխալ լինել։ Ինքը անձամբ չէր կարող պատասխանատվություն կրել էն ամենինչի համար, ինչ մեզ հետ տեղի է ունեցել։ Հետևաբար, եթե իր որոշումների արդյունքում մեզ հետ վատ բան է եղել, ու ինքը բխում է ժողովրդից, ապա ժողովուրդն է սխալ եղել։

Հետևաբար նաև էդ ժողովրդի պատմությունն է սխալ եղել։
Ու քանի դեռ մենք սոցիալ-հոգեբանորեն իմաստավորում ենք, թե էդ ինչի անկախության օրն է այսօր, ամեն դեպքում շնորհավորում եմ։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի