Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին, որը Ռուսաստանը ճանաչում է ագրեսոր պետություն
copy image url

Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին, որը Ռուսաստանը ճանաչում է ագրեսոր պետություն

Արտաքին 2 տարի առաջ - 19:20 01-05-2023
ԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ապրիլի 26-ին բանաձև է ընդունել, որը դատապարտում է Ուկրաինային դեմ Ռուսաստանի ագրեսիան և Ռուսաստանի Դաշնությունը ճանաչվել է որպես ագրեսոր պետություն։

Հաղորդվում է, որ Ռուսաստանը ցանկացել է բանաձևից հանել Ուկրաինայի դեմ ագրեսիայի մասին հիշատակումը, սակայն փաստաթուղթն ընդունվել է 122 կողմ ձայներով։ Փաստաթղթին դեմ են քվեարկել 5, իսկ ձեռնպահ՝ 18 երկիր։

Հատկանշական է, որ Հայաստանը նույնպես կողմ է քվեարկել նաև Հայաստանը։ Նախկինում նման բանաձևերի քվեարկության ժամանակ Հայաստանը մշտապես ձեռնպահ էր քվեարկում։

Մի շարք երկրների հետ մեկտեղ բանաձևին աջակցել են Ղազախստանը, Չինաստանը և Թուրքիան, որոնց հետ Ռուսաստանն ունի լավ հարաբերություններ։

Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Նիկարագուան, Սիրիան և Հյուսիսային Կորեան։ Ձեռնպահ քվեարկած երկրների թվում են նաև Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։