Ներքին Միտք 23 ժամ առաջ - 18:38 21-09-2026

Ռաբիս շոուով պետբյուջեի միլիոններն են մսխում. մնում էր համերգին Ջենիֆեր Լոպեսին հրավիրել

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ռաբիս շոուով պետբյուջեի միլիոններն են մսխում

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի անկախության տոնին երգելու են Իվետա Մուկուչյանը, Արման Հովհաննիսյանը, Թաթա Սիմոնյանը։ Աղքատ, վարկերի տակ կքած Հայաստանի պետբյուջեի հաշվին թանկ ռաբիս շոու են սարքում։

Ըստ Factor TV-լրատվականի՝ Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառման ելույթի համար Թաթա Սիմոնյանը կստանա 20 միլիոն դրամ, իսկ Արման Հովհաննիսյանը՝ ավելի քան 17 միլիոն, «Կարեն Սևակ բենդին» և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին կտրվի ավելի քան 13 միլիոն դրամ, Ռոլանդ Գասպարյանին՝ ավելի քան 9 միլիոն դրամ, Սարո Թովմասյանին՝ 8 միլիոն, Իվետա Մուկուչյանին ու Արամ MP-ին՝ ավելի քան 5 միլիոն դրամ, Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբին՝ 4 միլիոն, Լիպարիտ Ավետիսյանին, Գևորգ Հակոբյանին և Հասմիկ Թորոսյանին՝ 2 միլիոն 700 հազար դրամ, հաղորդավար Խորեն Լևոնյանին՝ 3 միլիոն 600 հազար, իսկ Լուսինե Թովմասյանին՝ 1 միլիոն 320 հազար դրամ:

Միջոցառման տևողությունը 1 ժամ 30 րոպե է: Մնում էր պետբյուջեից ևս 6 միլիոն դոլար վճարել, այդ համերգին նաև Ջենիֆեր Լոպեսին հրավիրել։

Ամենից շատ դիտված

19:30 Մահվան հաշվին «բարեփոխում» կամ 250-դրամանոց «աննախադեպ» հաղթանակ
22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
18:38 Ռաբիս շոուով պետբյուջեի միլիոններն են մսխում. մնում էր համերգին Ջենիֆեր Լոպեսին հրավիրել
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:17 Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը