Սեպտեմբերի 14-ից 21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5833 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 178 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 197 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 148 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 26, չամրակապված վարելու՝ 411, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 22, վարելու ընթացքում ծխելու՝ 754, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 256, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 1237 և 1747 այլ իրավախախտում։ 20 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 114-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 69-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 27-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 108 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15129 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 191 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 320 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 380 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 43, չամրակապված վարելու՝ 3608, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 251, վարելու ընթացքում ծխելու՝ 865, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 846, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 435, արագության գերազանցման՝ 2731 և 4451 այլ իրավախախտում։ 92 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 592-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 385-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 104-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 9 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 21 անձ։