Ներքին 1 ժամ առաջ - 16:57 22-09-2026

12 հա մակերեսով 9 հողամասերը Կապանին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ավագանու՝ 2017 թվականի որոշումներով համայնքային սեփականություն հանդիսացող՝ 12,13824 հա մակերեսով 9 հողամասերն օտարելու իրավաչափությունը: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։

Հիշեցնենք, որ վերոնշյալ հողամասերը ձևական աճուրդ-վաճառքներով օտարելու վերաբերյալ քրեական գործը՝ 11 մեղադրյալների վերաբերյալ, Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է: Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործին զուգահեռ՝ դատախազը 2026 թվականի հուլիս–սեպտեմբեր ամիսներին 9 հողամասերի վերաբերյալ անցկացված աճուրդները որպես շինծու գործարք ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու վերաբերյալ պետշահերի 5 հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան:

Հայցադիմումներն ընդունվել են Հակակոռուպցիոն դատարանի վարույթ. 9 հողամասերի նկատմամբ կիրառվել են հայցի ապահովման միջոցներ։

Ամենից շատ դիտված

19:30 Մահվան հաշվին «բարեփոխում» կամ 250-դրամանոց «աննախադեպ» հաղթանակ
22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
18:38 Ռաբիս շոուով պետբյուջեի միլիոններն են մսխում. մնում էր համերգին Ջենիֆեր Լոպեսին հրավիրել
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:17 Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը