Ներքին 1 ժամ առաջ - 17:33 22-09-2026

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով

Պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով:

Դատական նիստից հետո տիկին Մանուկյանը կգնա տուն:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հուլիսի 9-ի առավոտյան հայտնել էր,որ քրեական վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել էր, Քննչական կոմիտեն Մանուկյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։