Ներքին 7 ամիս առաջ - 16:53 09-03-2026

Հայտնաբերվել է 359 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Մարտի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5643 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 152 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 164 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 160, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 702, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 16, վարելու ընթացքում ծխելու՝ 600, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 349, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 331 և 1904 այլ իրավախախտում։

144 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 167-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 26-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 103-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 66-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 93 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15068 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 251 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 195 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 354, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 10 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 103, չամրակապված վարելու՝ 3667, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 193, վարելու ընթացքում ծխելու՝ 518, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 635, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 95, արագության գերազանցման՝ 2083 և 4896 այլ իրավախախտում։ 378 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 975-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 605-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 19 բեռնատար, 131-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 291-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 17 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 73 անձ։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի