Ներքին 1 ժամ առաջ - 16:33 22-09-2026

Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Սեպտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ-ից ժամանած Ասորի Ուղղափառ Եկեղեցու ուխտավորներին՝ գլխավորությամբ Նյու Ջերսիի Սուրբ Մարկոս մայր տաճարի հոգևոր հովիվ Հայր Ջոզեֆ Շամունի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն արտահայտեց ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով։ Նորին Սրբությունն անդրադարձավ Հայ Առաքելական և Ասորի Ուղղափառ Քույր Եկեղեցիների սերտ ու ջերմ հարաբերություններին, որոնք մշտապես ամրապնդվել են փոխադարձ սիրով և աղոթական զորակցությամբ։

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձ կատարեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու պետ Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդ Պատրիարքի հետ իր երկարամյա բարեկամությանը, ինչպես նաև՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ մշտապես դրսևորվող եղբայրական սիրուն և զորակցությանը։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբություն Եփրեմ Երկրորդ Պատրիարքին։

Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Հայր Ջոզեֆ Շամունին՝ ուխտագնացության կազմակերպման համար՝ մաղթելով, որ նման այցելությունները դառնան բարի ավանդույթ՝ ամրապնդելով երկու Եկեղեցիների հավատավոր զավակների հոգևոր հաղորդակցությունն ու աղոթական միությունը։

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին՝ վստահություն հայտնելով, որ ուխտագնացությունը հոգևոր նորոգության առիթ կլինի վերջիններիս համար՝ զորացնելով նրանց հավատքն առ Աստված և սերն առ Սուրբ Եկեղեցին։

Ամենից շատ դիտված

19:30 Մահվան հաշվին «բարեփոխում» կամ 250-դրամանոց «աննախադեպ» հաղթանակ
18:00 Սառած մատներով պատգամավորը մինչ այս խնամքի կենտրոնում է իր «ձեռքերը տաքացրել»
18:10 Անկախության 35-ամյակին Շիրակի եղբայրական պանթեոն ոչ մի պաշտոնյա չի այցելել
22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
18:38 Ռաբիս շոուով պետբյուջեի միլիոններն են մսխում. մնում էր համերգին Ջենիֆեր Լոպեսին հրավիրել