Մամուլ 3 ամիս առաջ - 08:43 23-06-2026

Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Մենք տեղեկացանք, որ վերջերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` որպես «պարաֆինի հարկ», մեծ գումարներ է վճարել պետությանը: Մեր աղբյուրի պնդմամբ, խոսքը մի քանի 100 հազար դոլարի մասին է:

Իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վերջին շրջանում սեւեռվել են մոմի արտադրության ու վաճառքի վրա եւ քանիցս հայտարարել, որ Հայ առաքելական եկեղեցու ողջ գործունեությունը, այդ թվում` մոմի արտադրությունն ու վաճառքը, պետք է հարկվի: Խոսակցություն է գնում նաեւ եկեղեցապատկան տարածքները Մայր Աթոռի տնօրինությունից վերցնելու մասին:

Ըստ ամենայնի, Ամենայն հայոց կաթողիկոսը որոշել է կամովին կատարել Փաշինյանի պահանջը` հույսով, որ գուցե նրա վերաբերմունքը մեղմվի:

Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը, որ մոմի հետ կապված մեծ գումարներ են վճարվել պետբյուջե, սակայն ասաց, որ գումարի հստակ չափ չի կարող ասել: Միայն նշեց, որ խոսքը բավականին մեծ գումարի մասին է:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան