Մալխասին մեծ գումարներ էին առաջարկել Բուլղարիայից և ցանկանում էին տանել. Կարեն Գիլոյան
copy image url

Մալխասին մեծ գումարներ էին առաջարկել Բուլղարիայից և ցանկանում էին տանել. Կարեն Գիլոյան

Սպորտ 3 տարի առաջ - 14:07 22-10-2021

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Նորվեգիայում վերջերս աշխարհի չեմպիոն հռչակված Մալխաս Ամոյանին առաջարկել են հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո և դրա համար բավականին մեծ գումարներ են խոստացել: Այս մասին ArmSport-ին տված հարցազրույցում պատմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը.

«Շատ երկրներ իրենց սկաուտների օգնությամբ փնտրում են մեզ պես երկրներ, որը պատրաստում է մարզիկներ, բայց գումար քիչ է կարողանում տալ, ու մեծ գումարներ խոստանալով՝ փորձում են «գողանալ» մեր մարզիկներին ու տանել: Այդպիսի վտանգի առաջ կանգնած էր մեր Մալխաս Ամոյանը: Իր հետ բանակցել էին Բուլղարիայից, ցանկանում էին տանել, բայց մենք զրուցեցինք, պայմանավորվեցինք, Մալխասը հրաժարվեց շատ գայթակղիչ առաջարկից, պետությունն էլ խոստացավ` հնարավորինս կապահովի աշխատավարձով, որպեսզի մարզիկը կարողանա լուծել տարրական հարցերն ու չմտածի երկրից գնալու մասին: Ես բերեցի միայն Մալխասի օրինակը, բայց դա եզակի օրինակ չէ»,- մեզ հետ զրույցում ասել է Կարեն Գիլոյանը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել աշխարհի առաջնությունից առաջ.

«Դա մինչև աշխարհի առաջնությունն էր ու Փառք Աստծո, որ Մալխասն էլ ապացուցեց, որ ինքը շատ բարձր կարգ ունեցող հեռանկարային ըմբիշ է, դարձավ աշխարհի չեմպիոն: Հունվարի 1-ից բավականին լավ գումար կստանա, չնայած մինչև այդ էլ բարձրացրել էինք նրա աշխատավարձը: Հասկանում եմ, որ դա էլ է քիչ, բայց այսօր մեր երկիրն այն վիճակում չէ, որ կարողանանք բոլոր հոգսերը միանգամից լուծել: Հետզհետե կկարգավորենք նաև այդ հարցը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ասում է՝ քանի որ Մալխաս Ամոյանը միակը չէր, պետք է հասկանային, թե ինչ պետք է արվի, որ բոլոր մարզիկներին կարողանան պահել Հայաստանում: Արդյունքում, ՀՀ Կառավարության որոշմամբ մարզիկների պարգևատրման գումարը 2022 թվականի հունվարի 1-ից կավելանա 500 մլն ՀՀ դրամով և կկազմի 658 մլն.

«Կառավարության որոշման նախագիծ ներկայացվեց, ու եթե նախորդ տարիներին արդյունք ցույց տված մարզիկների պարգևատրման գումարը կազմում էր մոտ 160 մլն դրամ, նոր նախագիծը հաստատվեց ու հունվարի 1-ից այդ գումարը կկազմի 658 մլն դրամ: Այսինքն 500 մլն ավելացրել ենք:

Դա հնարավորություն կտա մեր բոլոր պատանի, երիտասարդ և մեծահասակ՝ արդյունք ցույց տված մարզիկներին խրախուսել, ինչպես նաև նրանց անձնական մարզիչներին, հավաքականի գլխավոր և երկրորդ մարզիչներին: Կարճ ասած, նրանց՝ ովքեր գործ են անում, արդյունք են տալիս, պետությունը վերցնում է իր հովանու տակ: Այդ մարդիկ հունվարից բավականին լավ աշխատավարձ կստանան»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC